Ալմազբեկ Աթամբաևի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի դեմ քրեական գործ է հարուցվել:

«Իմ նկատմամբ այժմ քրեական գործ են հարուցում»,- տեղեկացրել է նա լրագրողներին:

Ղրղզստանի նախկին առաջին տիկինը դեռևս չգիտի, թե որ հոդվածով են իրավապահներն իր դեմ գործ հարուցում:

Հիշեցնենք` օգոստոսի 8-ին Ալմազբեկ Աթամբաևին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նրան մեղադրանքներ են առաջադրվել սպանության և  առանձնապես ծանր 12 հանցագործությունների համար։