ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Թուրքիայի հյուսիս-արևելքում հնագետները հայտնաբերել են գերեզման, որը ենթադրվում է՝ պատկանել է լեգենդար Գուրջի Խաթունին ՝ Թամար թագուհու թոռնուհուն, որն ամուսնացած էր սելջուկ սուլթանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը։
Էրզրումի շրջանում գտնվող հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են սարկոֆագներ, որոնք ենթադրաբար պատկանել են Սուլթան Ալա ադ-Դին Կայ-Կուբադուին երկրորդին ու նրա մորը՝ «Գուրջի Խաթուն» մականունով արքայադուստր Թամարին։