Գեղահովիտում սիրբիրյան խոցով վարակված կով է հայտնաբերվել․ մորթել են ու վաճառել 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

խոց

Սիբիրյան խոցով վարակված կովին մորթել են և վաճառել գյուղի բնակիչներին, ինչի հետևանքով որոշ գեղահովիտցիներ հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նա նշեց, որ թեև սիբիրյան խոցի դեմ եղջերավոր անասունները պատվաստվում են, և վարակը մեկը մյուսին փոխանցելը հեշտ չէ, սակայն կովերի շրջանում հետազոտություն են իրականացնում։

«Այդ կովը պատվաստված չի եղել, իսկ վարակը այդ դեպքում հողից է անցնում կենդանուն։ Գյուղացին, տեսնելով, որ կողվը անկում է, մորթել ու վաճառել է գյուղացիներին։

Հավանաբար չի էլ իմացել, որ վարակված է, որովհետև հատուկ ախտանշաններ չունի։ Մենք արդեն ոչնչացրել ենք միսը, մոտ 10 կգ-ի չափով չենք գտել»,-ասաց նա։

Գեորգի Ավետիսյանը վստահեցրեց, որ այլ դեպք այս պահի դրությամբ հանրապետությունում չի գրանցվել, իսկ Գեղահովիտի դեպքը գրանցվել է օգոստոսի 12-ին։

Հիշեցնենք, որ երեկ էլ Սյունիքի մարզում էր գրանցվել սիբիրյան խոց խոզերի շրջանում, որի առնչությամբ լաբորատոր փորձաքննություն է կատարվում: