Եթե իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

բակո

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է կատարել․

«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։

Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողներիը 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։

Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։

Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»։