ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ֆրանսիական Բիարից քաղաքում, որտեղ այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու առաջարկի հետ և կոչ արել մտածել հաջորդ հանդիպմանն Ուկրաինային որպես հյուր հրավիրելու մասին։
Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը չէր բացառել Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի Բիարիցում գագաթնաժողովում: