Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու ԱԺ օրակարգում. Մակունց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի մտնի, նշել է, որ սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու ԱԺ օրակարգում, ապա հավելել, որ զարմանում է, թե որտեղից էր շրջանառվում սեպտեմբեր ամիսը։ 

«Եթե հիշենք, թե ինչ ընթացակարգով պիտի անցի կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի Սահմանադրական դատարանում, այնուհետեւ նոր կհայտնվի ԱԺ օրակարգում։

Սպասելի էր, որ շուտ չի լինելու, և զարմանում եմ, թե որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,-նշել է Մակունցը։