«Ծնունդդ շնորհավոր, Արցախի՛ հերոս»․ Քոչարյանի աջակիցների ակցիան՝ Հյուսիսային պողոտայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում` շնորհավորելով նրա 65-ամյակը:

Նրանք «Ծնունդդ շնորհավոր պարոն նախագահ», «Ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս», «Հող հանձնող չես, հող գրավող ես» գրությամբ պաստառներով եւ շապիկներով հավաքվել են Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում:

Նրանք Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վրա մեծ պաստառ են փակցրել «Շնորհավոր ծնունդդ պարոն նախագահ, շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս» գրությամբ:

Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակն է: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գերենալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news