Դատապարտյալին տեսակցողի գոտու տակ հայտնաբերվել է ներերակային սրսկման 2 պարկ՝ խմիչքով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

 

1

Օգոստոսի 29-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Կ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գոտկատեղին կապված բժշկական գոտու միջից հայտնաբերել են 1000 մլ ներերակային սրսկման 2 պարկ՝ կիսով չափ լցված ոգելից խմիչքին բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ զանգվածով,  և 56 հատ գործարանային արտադրության խաղաքարտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Վ. Ն.-ին։

Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Օգոստոսի 23-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Նուբարաշեն», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 ականջակալ,  1 USB լար, 4 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ և ինքնաշեն կտրող-ծակող 2 գործիք և պարանով ամրացված մեկ պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: