Պուտինը խոստացել է միայն ստեղծել հրթիռներ և ոչ թե տեղակայել դրանք ալգելված գոտիներում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Պուտին

«Korrespondent.net»-ը, հղում անելով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրում է, որ Ռուսաստանն առաջինը չի սկսի միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով արգելված հրթիռների տեղակայումը։

«Ամերիկացիների՝ նոր հրթիռի փորձարկումից հետո արդեն հրապարակային հայտարարել ենք, որ հրթիռներ չենք տեղակայելու: Մենք դրանք չենք տեղակայի, այլ կարտադրենք նմանատիպ հրթիռներ»,- ասել է Պուտինը, ապա հավելել, որ մտահոգիչ է համարում  Պենտագոնի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է նման հրթիռներ տեղակայել Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչը «չի ուրախացնում» Ռուսաստանին:

Ըստ Պուտինի՝ ԱՄՆ-ի՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հանգամանքն ապակառուցողական քայլ էր և վնասում է միջազգային անվտանգության և սպառազինությունների արտադրության հանդեպ վերահսկողության համակարգը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահին Ռուսաստանից նոր հիպերձայնային զենք գնել, սակայն Թրամփը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք են պատրաստվում նման զենք ստեղծել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news