Ղրղզստանի հարկային ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց երևանի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Իրավական

Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության հարկային ոստիկանության կողմից, Ղրղզստանի քրեական օրենսգրքի 221 հոդվածի 2-րդ մասի (հարկատուի բանկային և առևտրային գաղտնիքի հրապարակում) մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news