Չեմ ասում՝ աղբը հավաքված է, բայց աղբահանության խնդիրը լուծված է․ Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

աղբ

Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է հայտարարել է, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է: 

«Չեմ ասում՝ աղբը հավաքված է, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեքի» կողմից կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և մենք կմտնենք բնականոն կյանք:

«Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել»,-ասել է Մարությանը, ապա հավելել, որ թույլ չի տա, որ Երևանն առնչվի այսպիսի խնդրի:

«Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևիցե այս խնդիրը երևանցիները չունենան»,-ասել է Մարությանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news