Unibank

Unibank Mobile

Հրդեհ՝ Երևանի «Բուլվար Հոթել»-ում․ տարհանվել է 38 հյուր և 8 աշխատակից

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 06:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել»-ում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս