Տարակարծություն չկա. Պուտինը կգա Հայաստան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

պուտին փաշինյան

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Կմասնակցի՞ ի վերջո Պուտինը Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, թե՞ ոչ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սեգեյ Կոպիրկինը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն խորհրդի նիստ, և ՌԴ ղեկավարը պետք է որ այստեղ լինի»:

Իսկ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գագաթաժողովին հրավիրված բարձրաստիճան մասնակիցներից որևէ մեկի չժամանելու մտադրության մասին տեղեկատվություն չի ստացել»:

Այսինքն՝ Պուտինը կգա Հայաստան: Մեր մյուս հարցին, թե ՀՀ-ում համառ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելելու նախապայման է առաջարկել՝ այցելելու անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները, դեսպանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված չէ առաջնորդվել չստուգված տեղեկատվությամբ, բամբասանքներով և ասեկոսեներով: Այժմ մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: