Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին այդ երկրի Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: