Գագիկ Խաչատրյանի կալանքի մասին որոշումը կհրապարակվի երկուշաբթի․ նա ԱԱԾ մեկուսարանում է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Գագիկ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, Գագիկ Խաչատրյանին կալանավորման որոշումը կրապարակվի երկուշաբթի՝ ժամը 09։30-ին։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախկին նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը։ 

Պաշտպանը նաև նշել է, որ Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել դատական նիստին, իսկ այս պահին նա ԱԱԾ մեկուսարանում է։

Պաշտպանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը, ձերբակալվել են օգոստոսի 27-ին, 3 օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան եւ եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news