Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, գիշերել է ընդունելությունների տանը․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և նման թեմաներ չենք քննարկել։ Միայն ներդրումների, տնտեսության զարգացման համար ենք հանդիպել։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկիաշենկոն հոկտեմբերի 1-ին գիշերել է Գագիկ Ծառուկյանի տանը, ԲՀԿ նախագահն ասել է. «Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է։ Գիշերել է ընդունելությունների տանը»։

Հարցին՝ ինչ հարցեր եք նրա հետ քննարկել, Գագիկ Ծառուկյանը ծիծաղել է, ապա արձագանքել՝ ուրի՞շ։

Հիշեցնենք, որ, ըստ «Հրապարակ» օրաթերթի, Լուկաշենկոն գիշերել էր Գագիկ Ծառուկյանի տանը։

«Այգուն կից հյուրատանը նստեցին, ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին», - գրել էր թերթը։