Ակնալիճ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

/

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 15:12-ին:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news