Պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին. Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Փայլան

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, թե Թուրքիա պետությունը դարձրել են խաղալիք Թրամփի և Պուտինի ձեռքին։

«Այս իրավիճակից կկարողանանք դուրս գալ  միայն խաղաղ և ժողովրդավարական քայլերով։ Պատերազմով միմյանց կորցնում ենք: Խաղաղությամբ բոլորս հաղթում ենք»,- գրել է Փայլանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու որոշում կարող է ընդունել, որի նպատակը Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը պիտի լինի, ինչպես նաև այնտեղ հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեմ է որոշմանը, քանի որ ռազմական լայն գործողությունները, որոնք կհանգեցնեն բախումների, անընդունելի են:

Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, ապա ԱՄՆ-ն իր ամբողջ զորքը դուրս կբերի Սիրիայից:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news