Unibank

Unibank Mobile

ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԵՄ

Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են  դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, գրում է ermenihaber-ը:

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է. «ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»:

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, հնարավոր չէ, որ կհամապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին:

«Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ: ԵՄ-ն նկատել է տվել, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար:

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ն  նյութական աջակցություն չի ցուցաբերելու:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս