Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

 

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 44-ամյա Արտակ Ն.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելու փորձը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: