Հայ-վրացական հարաբերության զարգացումը պետք է զերծ լինի արտաքին գործոնի ազդեցությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գործընկերոջս հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց, որ  Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը, հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին նշել, որ Նիկոլ Փաշինյանի հետ անդրադարձել են տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության թեմային։

«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է», - ասաց Վրաստանի վարչապետը։