Արցախի իշխանությունները որոշել են մերժել Սամվել Բաբայանին. Փաթեթը ՍԴ չի հասնի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱԺ խորհրդարանը կմերժի, եւ այն չի հասնի Սահմանադրական դատարան:

Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կնկնի խորհրդարանական կուսակցությունների վրա:

Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում՝ Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում