ՊՆ 4-րդ զորամիավորման զորամասում մարտական պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ՊՆ

Հոկտեմբերի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք։

Անձնակազմին ուսուցանվել են հակառակորդի հարվածների հետմղման, զբաղեցրած շրջանների և դիրքերի պահպանության կազմակերպման, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանության ճեղքման, նահանջող հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման գործնական հմտություններ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news