Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» հետ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը շարունակում է վերականգնողական փուլը մկանային վնասվածքից հետո, հաղորդում է Il Tempo-ն։

Մխիթարյանն առաջիկա օրերին դարձյալ բուժզննում կանցնի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news