ԵՐԵՒԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News
Ադրբեջանցի հաքերներն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի www.primeminister.am պաշտոնական կայքն ու տեղադրել Իլհամ Ալիևի՝ «Վալդայ 2019» միջազգային համաժողովի ելույթը։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան RIA գործակալությունը։ Այս պահին մեր մասնագետները կարողացել են չեզոքացնել ադրբեջանցիների համակարգչային հարձակումն ու վերականգնել են կայքի բնականոն աշխատանքը։