15-20 օր անցել է, բայց Կոստանյանը ՀՀ չի վերադարձել. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստան դեռ չի վերադարձել։ Այս մասին 24News-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս այս պահին թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: 

Նշենք նաև, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news