Երևանում՝ ջրանցքից, օգոստոսի 5-ին հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է դիակի անձը․ մայիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Արմեն Հարությունյանն էր։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։