Հրդեհ՝ Հարսնաքար լեռան վրա․ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հրդեհ

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտակա անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հարսնաքար լեռան վրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 22:42-ին:

Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բասեն համայնքի վարչական ղեկավարը: