Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել է մետրոյի 3 կայարան․16 քաղաքացի բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ցույց

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունը որոշել է փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան, արգելվել է նաև տարածքում ավտոմեքենաների կայանումը: Պատճառը  ընդդիմության նախաձեռնած չարտոնված ցույցն է։

Ըստ աղբյուրի՝ մոտ 200 հոգանոց ցույցի ժամանակ քաղաքացները փորձել են մուտք գործել «Մայիսի 28»-ի հրապարակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, քանի որ փակ են եղել նաև դեպի հրապարակ տանող ճանապարհները, և արդյունքում ցուցարարներից 16-ը բերման է ենթարկվել։