Արսեն Բաբայանի ձերբակալումն անհասկանալի է․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումն անհասկանալի է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որովհետև  ձերբակալում են այն դեպքում, երբ որ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում ու կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել, բայց երբ որ մարդուն հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելըը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ», - ասաց պատգամավորը։

Մարուքյանն այն կարծիքին է, թե Արսեն Բաբայանի գործը ապագա չունի․ և եթե հիմա Բաբայանին տանեն դատարան, իր իսկ խոսքով՝  «ամենավատ դատավորն էլ, հնարավոր է, նրան չկալանավորի»․

«Որովհետև այն համաներման տակ է ընկնելու ու անգամ պետք չի, որ ինքն ընդունի պաշտոնեական կեղծիք է կատարել. բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի ու նա ազատ է արձակվելու»։