6 -ժամյա բանակցություններից հետո Էրդողանն ու Պուտինը Սիրիայի հարցով հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Պուտին Էրդողան

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Հանդիպման օրակարգային թեման  եղել է Սիրիայի հարցը, որի շուրջ, ըստ թուրքական և ռուսական մամուլի, հաջողվել է հասնել համաձայնության։ Գրում է Ermenihaber-ը։ 

Նախագահների մամուլի ասուլիսից հետո Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը լրագրողների ներկայացությամբ ընթերցել են Սիրիայի հարցով ստորագրված հուշագրի կետերը:

Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի կետերն են.

1․ Երկու երկրներն էլ հաստատում են հավատարմությունը Սիրիայի քաղաքական միասնությունը ու տարածքային ամբողջակունությունը և Թուրքիայի ազգային անվտանգությունը պահպանելու հարցում։

2․ Նախագահները շեշտում են իրենց վճռականությունը պայքարելու ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ և վերացնելու Սիրիայի տարածքում անջատողականության օրակարգը։

3․ Այս շրջանակում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքում, որն ընդգրկում է Թել Աբյադը և Ռաս ալ-Այնը 32կմ խորությամբ, կպահպանվի հաստատված ստատուս-քվոն։

4․ Երկու կողմերը հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը։ ՌԴ-ն առկա պայմաններում կհեշտացնի Ադանայի համաձայնագրի կետերի կիրառումը։

5․ Հոկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ից սկսած ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահները YPG-ի տարրերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրսբերումն ապահովելու նպատակով կմտնեն Թուրքիա-Սիրիա սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներից։ Այդ գործընթացն ավարտվելու է 150 ժամում։ Նույն պահից սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքի արևելյան և արևմտյան կողմերում, բացառությամբ Ղամիշլիից, 10 կմ խորությամբ ռուսները և թուրքերը համատեղ պարեկություն կսկսեն իրականացնել։

6․ Մանբիչից և Թել-Ռըֆաթից Սիրիայի քրդական ուժերի՝ YPG-ի բոլոր տարրերը իրենց զենքով հանդերձ դուրս են բերվելու։

7․ Երկու կողմն էլ միջոցներ են իրականացնելու ահաբեկչկական տարրերի ներթափանցումը կանխելու համար։

8․ Համատեղ աշխատանք են իրականացնելու փախստականների անվտանգ և կամավոր կերպով վերադարձը հեշտացնելու նպատակով։

9․ Պայմանավորվածություն է  ձեռք բերվել ստեղծել դիտորդական և ստուգման համատեղ մեխանիզմ, որը վերահսկելու և համակարգելու է այս հուշագրի իրականացումը։

10․ Թուրքիան և Ռուսաստանը շարունակելու են Աստանայի ձևաչափի շրջանակներում սիրիական հակամարտության մնայուն քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքները և աջակցելու են Սահամանադրական հանձնաժողովի աշխատանքներին։