«Փինկ»-ը դատի է տվել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հենց նոր ինձ զանգահարեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ տրանսվեստիտ մարմնավաճառների ու գեյերի պաշտպանությամբ զբաղվող «Փինկ» հասարակական կազմակերպությունը դիմել է ոստիկանություն պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ ես իմ ֆբ էջի միջոցով տեղեկացրել եմ հանրությանը, որ կուբայից Հայաստան ժամանած 16 հատ տրանսվեստիտ մարմնավաճառներից 14 հատը ՁԻԱՎ վարակակիրներ են:
Պահանջում են ինձ բանտարկել այն բանի համար, որ այդ տեղեկատվությունը ես հրապարակել եմ առանց տրանսվեստիտ մարմնավաճառների թույլտվության:
Այսինքն, որ տրանսվեստիտները ՍՊԻԴ են դա չի վիճարկվում: Վիճարկվում է թե ինչու եմ ես դա հրապարակել»: