Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի ժողովրդավարական ուժերը հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մամլո խոսնակ Աբու Հասան ալ Մուհաջիրի սպանության մասին։
Ըստ նրանց տեղեկությունների՝ խոսնակը սպանվել է Միացյալ Նահանգների հետ անցկացված գործողությունների ընթացքում։