Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

.

Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։ Այդ երկրի մայրաքաղաք Թունիսում էլ կկայանա ՖՄԿ 18-րդ գագաթնաժողովը՝ անդամակից երկրները միավորելով «Փոխկակցվածությունը՝ բազմազանության մեջ. զարգացման և համերաշխության թվային վեկտորը ֆրանսախոս աշխարհում» կարգախոսի ներքո։  Հանդիպումը  նախագահել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։

Ինչպես տեղեկացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանը աչքի է ընկել 36 նախարարի եւ 5 պետնախարարի մասնակցությամբ։

Նախարարները մտքեր են փոխանակել Մոնակոյի Իշխանության կողմից առաջարկված թեմայի շուրջ, որն էր «Հաշտեցնել մարդկությունը եւ մոլորակը», ինչպես նաեւ անդրադարձել են ՖՄԿ 50-ամյակի նախօրեին Կազմակերպության ապագայի եւ ուղղությունների շուրջ թիրախային հարցերին։

Բացի գլխավոր քարտուղարի առաջարկած բարեփոխումների ծրագրից, որն արժանացավ բուռն աջակցության, Համաժողովը հավանության արժանացրեց ՖՄԿ 2020 թվականի բյուջեի վերանայված նախագծին, 2019-2020թթ. համար վերանայված ծրագրակազմին, ինչպես նաեւ օվկիանոսների, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոնվենցիայի ընդունման 30-ամյակի, գիտության, կրթության եւ թվային տնտեսության զարգացման գործում նորարարության դերի, Ֆրանկոֆոնիայի 20-ամյակի վերաբերյալ բանաձևերին։

Նախարարները նաեւ հավանություն են տվել Ֆրանոկոֆոնիայի 9-րդ խաղերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա քաղաքում անցկացնելու առաջարկությանը։ Խաղերը կանցկացվեն են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Տեսանյութեր

Live

Լրահոս