ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
«Մեզ քննադատողների այլասերվածության մասին կարելի է հատորներով պատմել»,- 24News-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտել է, որ իշխանության դեմ իրականացվող ակցիաներն ուղղորդված են և վճարվում են։ Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՅԴ երիտասարդներից բացի, ակցիաներին մասնակցում են ՀՀԿ երիտասարդները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի համակիրները։
«Իսկ ՀՅԴ-ն այժմ քաղաքական դիվիդենտ չի կարող վաստակել, թող կրկին փորձեն 5-7 տարի հետո», - հավելել է նա։ ԱԺ փոխնախագահը խոսել է նաև Հանրային խորհրդի գործունեության և այլ հարցերի մասին։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։