31-ամյա էջմիածինցին նախորդ տարի փորձել էր գողանալ դեղատան օդորակիչը, սակայն չէր ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա ամռանը փորձել է գողանալ Էջմիածնում գործող դեղատներից մեկի օդորակիչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս