Էրդողանն ԱՄՆ-ից կրկին պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News 

Գյուլեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ԱՄՆ-ից կրկին պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական և հասարակական գործիչ և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Էրդողանը պահանջին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:

«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն արտահանձնի ահաբեկիչներին մեր պահանջով, ինչպես, որ մենք ենք արտահանձնում ԱՄՆ-ի պահանջով: Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որն անհաջող ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով զոհվել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասվածքներ»,- ասել է թուրք ղեկավարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս