Մոլդովայի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի կայացած նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության նոր կազմը՝ ֆինանսների նախկին նախարար Իոնա Կիկուի ղեկավարությամբ։ Այս մասին ասել է խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Կառավարության ծրագրի նախագիծը հաստատել եւ Իոնա Կիկուի կառավարությանը վստահության քվե է տվել 62 պատգամավոր»,- խորհրդարանի նիստում ասել է Գրեչանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Մոլդովայի խորհրդարանը պաշտոնանկ էր արել Մայա Սանդուի կառավարությանը: Երկրի նախագահ Իգոր Դոդոնը չորեքշաբթի հայտարարել էր, որ վարչապետի թեկնածու է առաջադրում ֆինանսների նախկին նախարար եւ իր խորհրդական Կիկուին, որը պետք է ստեղծի «տեխնոկրատների կառավարություն»: Ինքը՝ Կիկուն, կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնել է, որ կառավարությունն աշխատելու է միայն մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2020 թվականի աշնան երկրորդ կեսին: Կառավարության հաստատման համար անհրաժեշտ էր 101 պատգամավորից առնվազն 51-ի ձայնը: