Բրիտանական իշխանությունները ձերբակալել են 39 միգրանտի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ԱՍ

Բրիտանական սահմանապահները կիրակի Լա-Մանշի նեղուցում չորս նավ են կալանել, որոնցով 39 միգրանտ է փորձել հասնել Միացյալ Թագավորության ափեր։ Այս մասին հայտնում է բրիտանական Evening Standard պարբերականը՝ հղում անելով ՆԳՆ ներկայացուցչին:

Բոլոր ձերբակալվածները ծագումով Իրանից են: Միգրանտները բուժզննում են անցնելու, որից հետո նրանց կհանձնեն Դովերի միգրացիոն ծառայությանը: