«Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» գիտաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից անցկացվող «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» միջազգային գիտաժողովի Եգիպտոսի պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները՝ գեներալ Մոհամեդ Իբրահիմը, դոկտոր Մոհամեդ Ալ Զայաթը, դոկտոր Մոհամեդ Ֆարահաթը ներկայացնում են Կահիրեի ռազմավարական հետազոտությունների եգիպտական կենտրոնը:

Նրանց ուղեկցում էր Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: