Կանադայի նոր՝ լիբերալ կառավարությունը բաղկացած է 18 կնոջից և 18 տղամարդուց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

կանադա

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ձևավորած լիբերալ կառավարության կազմում ընդգրկվել է 36 նախարար՝ 18 տղամարդ և 18 կին: Նրանք հավատարմության երդում են տվել երկրին և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին:  

Թրյուդոն հայտարարել է, որ Կանադայի նոր կառավարությունը մտադիր է կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման, տնտեսության ամրապնդման ու կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի վրա:

Մինչ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կառավարությունը բաղկացած էր  35 նախարարից: