Լուկաշենկոն հոլդինգների ղեկավարներից պահանջել Է աշխատանքի չվերցնել սիրուհիներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել Է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում և հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները ու սիրուհիները»: Այդ մասին, Interfax-ի հաղորդմամբ՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նրանք (մասնագետները) ուժով աշխատանքի չեն գա: Դուք նրանց հետ համաձայնության եկեք: Իսկ համաձայնության կգաք, եթե նրանց որպես աշխատավարձ լավ վճարեք: Ինչ-որտեղ, գուցե, և բնակարան տաք: Մասնագետներին անհրաժեշտ Է վճարել: Մասնագետներն ամբողջ աշխարհում շատ թանկ արժեն: Գտեք ո՛չ ազգականների, ո՛չ զավակների, ո՛չ Էլ սիրուհիների, այլ լավ մասնագետների և ուղարկեք այնտեղ»,- ասել Է Լուկաշենկոն: