Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են S-400-ների նոր համաձայնագրի կնքման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

/

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական «Interfax» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020թ. նախատեսվող S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի շուրջ համաձայնագրի կնքմանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Շուգաևը նշել է, որ  S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման համար աշխատանքները շարունակվում են:

«Այս հարցում համակարգված կերպով աշխատում ենք: Ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ ցանկություն հայտնի շարունակել տարածաշրջանային  համագործակցությունը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության ղեկավարը և Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը վերջերս հույս էին հայտնել, որ Մոսկվան առաջիկայում ավելի շատ S-400 համակարգ կմատակարարի Թուրքիային: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս