ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1-ական ՀՀԿ, ԲՀԿ թեկնածու, մյուս հաղթողները անկուսակցական են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՏԻՄ

Դեկտեմբերի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ․ 12 համայնքում ընտրությունները հերթական էին, 4-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում համայնքի ղեկավարի, իսկ 4-ում՝ ավագանու անդամի ընտրություններ են:

Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ 

1. Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։

2. Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։

3. Արագածոտնի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։

4. Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

5. Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։

6. Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը։

7. Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։

8. Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը:

9. Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։

10. Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

11. Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։

12. Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական թեկնածուն: