Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Թուրքիա կայցելի հունվարի 8-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է, որ Պուտինը 2020 թ. հունվարի 8-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Լրագրողի` «Լիբիայի հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը» հարցին ի պատասխան` Էրդողանը նշել է, որ այդ թեմայի շուրջ այս շաբաթ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ  Պուտինի հետ: Էրդողանի կարծիքով քանի դեռ Լիբիայի հարցը «նոր սիրիական խնդրի» չի վերածվել, ինքը ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը:

Լիբիայում 8 տարի է՝ երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը՝ Ռուսաստանի:

Տեսանյութեր

Live

Լրահոս