ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Դեկտեմբերի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝
· Դեկտեմբերի 3-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 38 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։
· Դեկտեմբերի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 41 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ագրի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք 4 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
· Դեկտեմբերի 7-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
· Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանում՝ Դերբենտ քաղաքից 81 կմ հարավ-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ, երեքն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Դեկտեմբերի 3-ին և 4-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Չիլիի Արիկա քաղաքից 27 կմ դեպի արևմուտք և Վանուատուի Իսանգել քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք: Դեկտեմբերի 6-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պոլինեզիայում` Տոնգայի պետության տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: