Որոնվում է երևանյան խանութից պայուսակ հափշտակած անձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ 10.10.2019թ.` ժամը 18:15-ից մինչև 18:30-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գործող խանութի սրահից գաղտնի հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտը, դրամապանակը, ոսկյա և արծաթյա զարդեր և այլ անձնական պարագաներ՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է խանութ սրահում առկա տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, Քննչական կոմիտեն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս