Հրանտ Մարգարյանը հիմար չէ, որ ասեր՝ ջոկատ կազմենք, գնանք, խփենք․ քաղաքական մանիպուլյացիա է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի և ամերիկահայ համայնքի՝ տասնամյակների կատարած աշխատանքի եզրափակումն էր»,- այդ մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ 

«Պետք է ասել, որ Սենատի դեպքում սա կրկնակի պատմական որոշում էր, որովհետև առաջին անգամն է, որ այն Հայոց ցեղասպանության հարցով բանաձև է որդեգրում։ Ներկայացուցիչների պալատը դեռ 1975, 1984 թվականներին արդեն ուներ բանաձև, բայց Սենատը` ոչ։ Եվ մի կողմից հայ համայնքի աշխատանքը, մյուս կողմից թուրք-ամերիկյան հարաբերությունների, մեղմ ասած, ոչ ջերմ վիճակը պատճառ դարձան այդ բանաձևի որդեգրմանը»,- ասել է նա։

Ըստ Կիրո Մանոյանի՝ կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտասանի «ցեղասպանություն» բառը, սակայն Նահանգներում արտաքին քաղաքականության պատասխանատուն գործադիրն է։ Եվ եթե նույնիսկ Թրամփը մեկ անգամ ասի, ըստ նրա, դեռ չի նշանակում, որ այդ քաղաքականությունը որդեգրված է։

«Իրականում պետք է նպատակ դնել, որ ոչ թե նախագահը մեկ անգամ ասի, այլ գործադիրի համար սա դառնա հստակ քաղաքականություն»,- ասել է Կիրո Մանոյանը։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն խոսել է նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ իշխանության դեմ, այսպես կոչված, «պարտիզանական մարտեր մղելու» հորդորի մասին։ Կիրո Մանոյանը վստահեցրել է, որ «պարտիզանական պայքար» ձևակերպումը  փոխաբերական իմաստ է ունեցել։

Շարունակությունը՝ տեսանյութում։