Հայտնաբերվել է սեպտեմբերին բենզին լիցքավորած և գումարը չվճարած «Մերսեդեսի» վարորդը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

բենզին

Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում սեպտեմբերի 22-ին «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս