Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կոռուցման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 2մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News   

Մարտի  1

Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում որոշում է կայացվել Երևանի 2019 թ․ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Որոշման համաձայն՝ 3 մլն 950 հազար դրամով կավելացվեն նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։

Նախատեսվում է նաև ավելացնել Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։